14:51 20 ապրիլի, 2017Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնություններում 25 երկրի շուրջ 200 մարզիկների թվում են նաեւ Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցումների առաջին օրը Հայաստանի մարզիկներից հինգը նվաճել են մեդալներ. Վարսիկ Գրիգորյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը նվաճել են բրոնզե, Նարեկ Դալլաքյանը՝ արծաթե մեդալ, իսկ Բորիս Շատվերյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերում, հռչակվել է Եվրոպայի առաջնության հաղթող:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.