Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստների քառյակը

13:48   20 ապրիլի, 2017

ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում սկսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը: Կիսաեզրափակիչ դուրս եկած Մադրիդի «Ռեալի» եւ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներից ոչ ոք չի ընդգրկվել լավագույն քառյակում:

Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, որը գրավել է Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը, «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը եւ «Աթլետիկոյին» գոլ խփած «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին:

Հիշեցնենք, որ մադրիդյան թիմերից բացի կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ «Մոնակոն» ու «Յուվենտուսը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։