Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը

21:05   19 ապրիլի, 2017

Գերմանիայում շարունակվող Grenke Chess Classic մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց վարկանիշային հետնապահներից գերմանացի Մատիաս Բլյոբաումի հետ եւ առավելության հասավ 46-րդ քայլում: Հայ գրոսմայստերը երկու ոչ ոքիներից հետո տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ 3 միավորով ընթացիկ առաջատարն է:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան այս տուրում խաղացին իրար դեմ եւ վաստակեցին կեսական միավոր: Կարուանան ունի 2.5, Կարլսենը՝ 2 միավոր:

Արոնյանին շրջանցելու հնարավորություն ունի մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանը (2.5 միավոր), որը սեւերով շարունակում է պարտիան ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.