Ռոբերտ Արզումանյան. Մրցավարները 6-7 անգամ սխալվեցին «Ռեալի» օգտին (ֆոտո)

15:44   19 ապրիլի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի մրցավարությանը:

«Մրցավարներն էլ են մարդ, նրանք էլ կարող են մեկ խաղում 6-7 անգամ սխալվել «Ռեալի» օգտին»,- ֆեյսբուքյան էջում գրել է 31-ամյա Արզումանյանը, որն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղի գլխավոր մրցավար Վիկտոր Կաշային 84-րդ րոպեին 1:2 հաշվի ժամանակ կարմիր քարտ էր ցույց տվել «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին, իսկ լրացուցիչ ժամանակում «Ռեալը» խփել էր 3 գոլ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրացուցիչ ժամանակում «Ռեալի» երկրորդ գոլը խփել էր ակնհայտ խաղից դուրս վիճակից: Ռոնալդուի երրորդ գոլի դրվագում եւս մրցավարները կարող էին արձանագրել խաղից դուրս վիճակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։