Ռեկորդ սահմանած Ռոնալդու vs «Բավարիա»

11:18   19 ապրիլի, 2017

Տեսանյութում ներկայացված են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ լավագույն դրվագները Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում:

Մադրիդում կայացած խաղում Արքայական ակումբը 4:2 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում, իսկ Ռոնալդուն խփել էր 3 գոլ: Նա պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում դառնում է 101 գոլի հեղինակ: Այդ ցուցանիշով Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որը խփել է 94 գոլ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ռեալը» «Բավարիային» հաղթել էր նաեւ առաջին խաղում՝ 2:1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։