Ռոնալդու. Հեշտ չէ «Բավարիային» 6 գոլ խփելը, մեր թիմը վաստակել է այս հաջողությունը

02:38   19 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներում Մյունխենի «Բավարիային» 5 գոլ խփած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալը» վաստակել  է կիսաեզրափակիչի ուղեգիրը եւ արժանիորեն շարունակում է պայքարը:

«Գիտեինք, որ եթե չցուցադրենք բարձրակարգ ֆուտբոլ, «Բավարիան» կարող է պատժել: Մյունխենցիները ցուցադրեցին իրենց կարգը, բայց «Ռեալը» մնում է «Ռեալ»: Առաջին խաղակեսում կարող էինք մեկ-երկու գոլ խփել, նույնը նաեւ երկրորդ խաղակեսում: Բայց մենք սովոր ենք հաղթահարել բարդ իրադրություններ: Կասկած չկա, որ մենք ավելի լավն էինք: Հեշտ չէ «Բավարիային» 6 գոլ խփելը, եւ մեր թիմը վաստակել է այս հաջողությունը: Խնդրում եմ միայն, որ ինձ չսուլեն, քանի որ 100 տոկոս ջանք եմ գործադրում բոլոր հանդիպումներում: Թիմը լավ աշխատանք կատարեց, եւ ես գոհ եմ իմ հեթ-տրիկից»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Ռեալը» «Բավարիային» հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 4:2: Հիմնական ժամանակն ավարտվել էր գերմանական թիմի հաղթանակով՝ 2:1: Առաջին խաղում «Ռեալը» Մյունխենում հաղթել էր 2:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։