Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում մեկնարկել են պատասխան հանդիպումները: Մադրիդի «Ռեալն» ընդունել է Մյունխենի «Բավարիային», անգլիական «Լեսթեր Սիթին»՝ Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջին խաղակեսերում գրանցվել է միայն մեկ գոլ: «Աթլետիկոն» Անգլիայում հաղթում է 1:0 հաշվով իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսի գոլի շնորհիվ: Դա «Աթլետիկոյի» 100-րդ գոլն է Չեմպիոնների լիգայում:
Ընդմիջում է:
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում, առաջին խաղակես
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:1)
«Լեսթեր» (Անգլիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 0:1)
Սաուլ Նյիգես, 26
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։