Պաուլո Դիբալան եւս մեկնել է Բարսելոնա. «Յուվենտուսի» հայտացուցակը

21:22   18 ապրիլի, 2017

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» մեկնել է Բարսելոնա: Վնասվածքից ապաքինված արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան թիմակիցների հետ է եւ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ կպատրաստվի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղին:

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն, Նետո, Էմիլ Աուդերո:

Պաշտպաններ. Դանիել Ալվես, Անդրեա Բարցալի, Դանիելե Ռուգանի, Ալեքս Սանդրո, Ջորջո Կյելինի, Մեդհի Բենատիա, Ֆեդերիկո Մատյելո, Լեոնարդո Բոնուչի, Շտեֆան Լիխտշտայներ:

Կիսապաշտպաններ. Կլաուդիո Մարկիզիո, Խուան Կուադրադո, Միրալեմ Պյանիչ, Սամի Խեդիրա, Մարիո Լեմինա, Կվադվո Ասամոա, Ստեֆանո Ստուրարո, Թոմաս Ռինկոն:

Հարձակվողներ. Մարիո Մանջուկիչ, Գոնսալո Իգուաին, Պաուլո Դիբալա:

«Բարսելոնա» - «Յուվենտուս» հանդիպումը ապրիլի 19-ին է: Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է իտալական թիմը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։