«Ռեալ» - «Բավարիա». Բուքմեյքերների կարծիքը

10:10   18 ապրիլի, 2017

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի Մյունխենի «Բավարիային», որին Գերմանիայում հաղթել է 2:1 հաշվով:

William Hill բուքմեյքերական գրասենյակը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հաղթանակը գնահատում է 2.40 գործակցով, գերմանական ակումբինը՝ 2.80, իսկ ոչ ոքին՝ 3.50:

«Լեսթերի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» միջեւ խաղում իսպանական ակումբի հաղթանակը ստացել է 2.10 գործակից, Անգլիայի չեմպիոնինը՝ 3.75, իսկ ոչ ոքին՝ 3.2:

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 2:1)

«Լեսթեր» (Անգլիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 0:1)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.