Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին

20:35   17 ապրիլի, 2017

Գերմանիայում անցկացվող Grenke Chess Classic շախմատային մրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Ֆրանսիացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 42-րդ քայլին:

Չինուհի Հու Յիֆանը սեւերով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ եւ 2.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ունի 2 միավոր եւ Ֆաբիանո Կարուանայի ու Արկադի Նայդիչի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը, իսկ Կարլսենը հավաքել է 1.5 միավոր:

Նախորդ 2 տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի էր խաղացել Գեորգ Մայերի եւ Մագնուս Կարլսենի հետ:

Ապրիլի 18-ը մրցաշարում հանգստյան օր է: Ապրիլի 19-ին կայանալիք չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ:

Հիշեցնենք, որ Grenke Chess Classic-ի առաջին հատվածն անցկացվում է ապրիլի 15-17-ը Կարլսրուե քաղաքում, իսկ երկրորդ հատվածը տեղի կունենա ապրիլի 19-22-ը Բադեն-Բադենում:

Grenke Chess Classic, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 1:0

Հու Յիֆան (Չինաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Գեորգ Մայեր (Գերմանիա)` 1:0

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)` 0:1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։