«Գոլդեն Սթեյտը» փլեյ-օֆֆում մեկնարկել է հաղթանակով, օրվա լավագույն դրվագները

18:12   17 ապրիլի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի առաջին խաղում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը հաղթել է «Պորտլենդին»՝ 121:109:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Սի Ջեյ Մակոլումը, որը «Պորտլենդին» բերել է 41 միավոր: «Գոլդեն Սթեյտից» Կեւին Դյուրանտը հավաքել է 32 միավոր, իսկ Ստիվեն Կարին՝ 29:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Գոլդեն Սթեյտի» պաշտպան Դրեյմոնդ Գրինի բլոք-շոթը:

NBA, փլեյ-օֆֆ, առաջին խաղեր

«Գոլդեն Սթեյտ» – «Պորտլենդ»՝ 121:109 (31:27, 25:29, 32:32, 33:21)

«Վաշինգտոն» – «Ատլանտա»՝ 114:107 (25:29, 20:19, 38:28, 31:31)

«Բոստոն» – «Չիկագո»՝ 102:106 (28:23, 18:25, 28:26, 28:32)

«Հյուսթոն» – «Օկլահոմա»՝ 118:87 (27:29, 32:25, 30:20, 29:13)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։