Գարեթ Բեյլը ցաց կթողնի «Բավարիայի» դեմ պատասխան խաղը

21:25   16 ապրիլի, 2017

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղին, հայտնում է Marca-ն:

27-ամյա ուելսցին ապրիլի 18-ին Մադրիդում կայանալիք խաղը բաց կթողնի մկանային վնասվածքի պատճառով: Բեյլը վնասվածք էր ստացել «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:

Սպասվում է, որ Ուելսի հավաքականի առաջատարը կհասցնի վերականգնվել մինչեւ «Բարսելոնայի» դեմ «Էլ կլասիկոն», որը տեղի կունենա ապրիլի 23-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։