Մոուրինյո. «Չելսիի» հետ առաջիկա դիմակայությունն առանձնահատուկ չէ ինձ համար

19:18   14 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումից առաջ նշել է, որ առաջիկա դիմակայությունն իր համար առանձնահատուկ չի լինի։

Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն հանդիպել են երկու անգամ։ Պրեմյեր լիգայում «Չելսին» հաղթել է 4։0 հաշվով, Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում՝ 1։0։

«Դուք ասում եք, որ լինելու է հուզական խաղ, բայց ինձ համար դա հերթական խաղ է, որը ոչ մի բանով չի տարբերվում մյուսներից։ Եթե համեմատենք թիմերին, ապա մեկի խաղացողները թարմ են, մյուսինը՝ հոգնած։ Դա շատ կարեւոր է։ Բայց նրանք առաջատար են անհատական որակների եւ կոլեկտիվ խաղ ցուցադրելու շնորհիվ։ Նրանք ունեն որոշակի խաղաոճ, իրենց աշխատանքը շատ լավ են կատարում։ «Չելսին» շատ ուժեղ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումն ապրիլի 16-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.