16:42 13 ապրիլի, 2017Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (2:1), եվրագավաթներում գոլերի քանակը հասցրել է 100-ի: 32-ամյա Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում խփել է 100 գոլ: Ռեկորդից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը կիսվել է տպավորություններով:
«Շատ գոհ եմ, քանի որ ցանկանում էի հասնել այսպիսի նվաճման: Մեծ պատիվ է, երբ ունես այդպիսի ցուցանիշ: Ավելի լավ է, որ դա տեղի ունեցավ «Բավարիայի» պես մրցակցի դեմ խաղում:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այն այլ ընթացք կունենար, եթե Վիդալն անվրեպ իրացներ 11 մետրանոցը: Ֆուտբոլում անակնկալները շատ են: Միշտ բարդ է հաղթել «Բավարիայի» պես մրցակցի: Այժմ մենք հրաշալի իրավիճակում ենք պատասխան խաղից առաջ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ եվրագավաթներում խփած գոլերի ցուցանիշով Ռոնալդուին հետապնդում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը դարձել է 97 գոլի հեղինակ: «Բավարիայի» ու «Ռեալի» միջեւ պատասխան խաղն ապրիլի 18-ին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.