Անդրե Աղասի. Երբեք չէի կարողանում խաղալ այնպես, ինչպես դա անում է Ֆեդերերը

15:40   13 ապրիլի, 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին պատմել է, որ հիացած է շվեյցարացի 35-ամյա թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի մարզավիճակով:

«Յուրաքանչյուր խաղացող ինքն է կառուցում իր կարիերան եւ յուրաքանչյուրն ունի այն ավարտելու իր պատճառները: Ես հեռացա սպորտից, երբ մարմինս սկսեց չդիմանալ այդպիսի ծանրաբեռնվածության: Այնպես որ, ես պարզապես չունեի այլ տարբերակ: Բացի այդ, ես երբեք չէի կարողանում խաղալ այնպես, ինչպես դա անում է Ֆեդերերը: Կարծում եմ՝ նա կկարողանա հանդես գալ եւս 4-5 տարի»,- Աղասիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող Աղասին կարիերան ավարտել էր 36 տարեկանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։