ՉԼ. Դորտմունդի «Բորուսիան» գոլառատ խաղում պարտվեց «Մոնակոյին»

22:36   12 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումն անցկացրին Դորտմունդի «Բորուսիան» ու «Մոնակոն»: Գերմանական ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ օր ուշ տեղի ունեցած խաղում հյուրերը հաղթանակ տարան 3:2 հաշվով, թեեւ կարող էին ավելի մեծ առավելությամբ մոտենալ պատասխան խաղին, եթե 11 մետրանոցը արդյունավետ իրացներ բրազիլացի պաշտպան Ֆաբինյոն:

«Մոնակոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: «Բորուսիայի» կազմում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ու ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան: Գերմանացի կիսապաշտպան Սվեն Բենդերն էլ գրավեց սեփական դարպասը:

Պատասխան հանդիպումը ապրիլի 19-ին է:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բորուսիա Դորտմունդ» - «Մոնակո»՝ 2:3

Ուսման Դեմբելե, 57, Սինձի Կագավա, 84 - Կիլիան Մբապե, 19, 79, Սվեն Բենդեր, 35, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Ֆաբինյո («Մոնակո»), 17

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։