Պոկերի եվրոպական մեծ մրցաշարի եզրափակիչում է նաեւ Վլադիմիր Ղազարյանը

18:09   17 հուլիսի, 2012

Պոկերի եվրոպական մեծ մրցաշարի եզրափակիչ փուլ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ղազարյանը։

NEWS.am Sport-ին Vivaro Poker-ից հայտնեցին, որ Հայաստանից Ավստրիայի Ֆելդեն քաղաքում անցկացվող եվրոպական մեծ մրցաշարին մասնակցել են 3 խաղացողներ։ Ընդհանուր առմամբ՝ պոկերի եվրոպական մեծ մրցաշարում պայքարել են 600 խաղացողներ։ 66-ը, այդ թվում նաեւ Վլադիմիր Ղազարյանը մտել են եզրափակիչ։ Առաջնության մրցանակային հիմնադրամը 250 հազար եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։