Ռաուլը հաստատել է, որ վերադառնում է «Ռեալ»

17:10   10 ապրիլի, 2017

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը հաստատել է, որ աշխատանքի է անցնելու Արքայական ակումբում:

«Հունիսին վերադառնում եմ «Ռեալ»: Ցանկանում եմ աշխատել ակումբում եւ օգտակար լինել: Տեսնենք, թե որքանով կստացվի ինձ մոտ»,- Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռաուլը զբաղեցնելու է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնականի պաշտոնը: Պերեսը վաղուց էր ցանկանում իսպանացուն վերադարձնել «Ռեալ»: Այժմ Ռաուլն Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) դեսպանն է ԱՄՆ-ում:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.