18:22 9 ապրիլի, 2017Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուր գնաց «Սանդերլենդին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Ընդմիջումից երկու րոպե առաջ դաշտի տերերը մնացին 10 ֆուտբոլիստներով: Հեռացվեց շվեդ կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնը:
Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին անհատական վարպետության շնորհիվ աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ կրկնապատկելով հաշիվը: Նա Լյուկ Շոուի փոխանցումից հետո գեղեցիկ անհատական անցումով մտավ տուգանային հրապարակ եւ միջին տարածությունից գրավեց դարպասի հեռավոր անկյունը:
78-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը: Նախավերջին րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ հաշիվը դարձրեց 3:0:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 57 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 3 միավորի առավելություն ունի Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ, որն այս տուրի հանդիպումը կանցկացնի ապրիլի 10-ին՝ հյուրընկալվելով «Քրիսթալ Փելասին»: Մանչեսթերյան թիմը 21 հանդիպում անընդմեջ պարտություն չի կրել Պրեմյեր լիգայում:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Դեւիս Մոյեսի գլխավորած «Սանդերլենդը» 20 միավորով վերջին տեղում է:
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3
Զլատան Իբրահիմովիչ, 30, Հենրիխ Մխիթարյան, 46, Մարկուս Ռեշֆորդ, 89
Հեռացում՝ Սեբաստիան Լարսոն («Սանդերլենդ»), 43






The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.