Գեղարդ Մուսասին ու Քրիս Վայդմանը կշռվել են (ֆոտո)

10:10   8 ապրիլի, 2017

Ամերիկյան Բաֆալոյում տեղի է ունեցել Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) եւ ամերիկացի Քրիս Վայդմանի միջեւ մենամարտի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: 2 մարտիկների քաշն էլ 84.3 կգ է, հաղորդում է mmajunkie.com-ը:

Միջին քաշային կարգի մենամարտը տեղի է ունենա UFC 210 խառը մենամարտերի մրցաշարում, որը կանցկացվի ապրիլի 8-ի գիշերը Բաֆալոյում:

Հիշեցնենք, որ 32-ամյա Վայդմանը UFC-ի նախկին չեմպիոն է եւ տիտղոսը նվաճել էր 2013-ին: Ամերիկացին խառը մենամարտերում անցկացրել է 15 մենամարտ, տարել 13 հաղթանակ, իսկ նախորդ 2 մենամարտերում պարտվել է: 2016-ին նա անցկացրել է մեկ մենամարտ եւ նոկաուտով պարտվել կուբացի Յոել Ռոմերոյին:

Գեղարդ Մուսասին նախորդ մարտն անցկացրել է նոյեմբերի 20-ին, երբ նոկաուտով հաղթանակ էր տարել ջամայկացի Յուրայ Հոլի դեմ ռեւանշ մենամարտում:

Տեսանյութում Մուսասիի ու Վայդմանի կշռման արարողությունը՝ 25:05-ից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։