Դավիդ Յուրչենկո. Ալեքսանդր Գրիգորյանը շատ հուզական է

22:52   6 ապրիլի, 2017

Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի մասին:

«Նոր մարզիչի հետ թիմում շատ բան է փոխվել: Ալեքսանդր Գրիգորյանը շատ հուզական է եւ փորձում է ամեն խաղին առավելագույն լիցքավորել մեզ: Իհարկե, ցավալի էր Ռուսաստանի գավաթի խաղարկությունից դուրս մնալը, քանի որ այնքան էլ չի համապատասխանում պայքարին, որը կար խաղադաշտում, բայց ֆուտբոլն անկանխատեսելի է:

Այո, շատ հանդիպումներում եղել եմ ավագի դերում: Պատիվ է թիմը տանել առաջ: Նաեւ պետք է նշեմ, որ մեր ավագը խաղադաշտում Շամիլ Ասիլդարովն է: Երբ նա չէր խաղում, ես էի թիմը դուրս բերում պայքարի»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է sport-weekend.com-ը:

Հայկական ծագումով 31-ամյա դարպասապահը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «Անժիի» հետ մասնակցել է չորս հանդիպման: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։