«Բանանցի» նախկին ֆուտբոլիստները համալրել են թիմի մարզչական շտաբը

16:40   6 ապրիլի, 2017

«Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի մարզչական շտաբը վերջնականապես ձեւավորվել է, հայտնում է ակումբի կայքը:

«Բանանցի» գլխավոր թիմի մարզչական շտաբին են միացել Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը: Երկու մարզիչներն էլ վերջին շրջանում աշխատում էին «Բանանցի» համակարգում՝ մարզելով մանկապատանեկան թիմեր:

Արամ Հակոբյանը եւ Արա Նիգոյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես են եկել «Բանանցի» կազմում: Արա Նիգոյանը «Բանանցում» խաղացել է 1992-1994-ը՝ Հայաստանի առաջնության 77 խաղում դառնալով 31 գոլի հեղինակ: Արամ Հակոբյանը երեւանյան ակումբում հանդես է եկել 2002-2008 թվականները եւ Հայաստանի առաջնության 94 խաղում խփել է 62 գոլ, ինչը արդյունավետության լավագույն ցուցանիշն է «Բանանցի» պատմության ընթացքում:

Այսպիսով, «Բանանցի» մարզչական շտաբում են գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, մարզիչներ Մանուկ Սարգսյանը, Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.