ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը մեծ առաջընթաց է գրանցել, Բրազիլիան՝ նոր առաջատար

13:33   6 ապրիլի, 2017

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 18 աստիճան եւ զբաղեցնում է 67-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն անցկացրել է մեկ խաղ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում հաղթելով Ղազախստանի հավաքականին (2:0):

ՖԻՖԱ դասակարգման առաջատար է դարձել Բրազիլիայի հավաքականը, որն ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված առաջին թիմն է: Արգենտինայի հավաքականը նահանջել է երկրորդ տեղ, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան ու Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 11-րդն է, Ռումինիան՝ 47-ը, Դանիան՝ 51-ը, Չեռնոգորիան՝ 62-ը, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի  կանցկացնի հունիսի 10-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի թիմին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։