NBA. Կարիի, Լեբրոնի եւ Ուեստբրուկի արդյունավետ խաղն ու օրվա լավագույն դրվագները

11:33   6 ապրիլի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» 114:91 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բոստոնի» նկատմամբ, իսկ «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս ուժեղ է գտնվել «Ֆինիքսից»՝ 120:111: «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը վաստակել է 36 միավոր, իսկ Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտին» բերել է 42 միավոր: Նրանք ճանաչվել են խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստներ:

«Օկլահոման» Ռասել Ուեստբրուկի 45 միավորների շնորհիվ հաղթել է «Մեմֆիսին»՝ 103:100:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆինիքսի» խաղացող Դերիկ Ջոնս կրտսերը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆինիքս» «Գոլդեն Սթեյտ»՝ 111:120 (18:41, 34:17, 26:33, 33:29)

«Բոստոն» «Քլիվլենդ»՝ 91:114 (20:19, 22:38, 24:33, 25:24)

«Սան Անտոնիո» «Լեյքերս»՝ 95:102 (14:31, 27:22, 29:23, 25:26)

«Հյուսթոն» «Դենվեր»՝ 110:104 (36:25, 23:25, 26:29, 25:25)

«Մեմֆիս» «Օկլահոմա»՝ 100:103 (27:34, 23:23, 24:22, 26:24)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։