Հենրիխ Մխիթարյանը՝ Շեյմուս Կոուլմանի ահավոր վնասվածքի մասին (ֆոտո)

18:10   4 ապրիլի, 2017

«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է լիվերպուլյան թիմի եւ Իռլանդիայի հավաքականի պաշտպան Շեյմուս Կոուլմանի ծանր վնասվածքը:

«Այո, ես տեսել եմ Կոուլմանի վնասվածքի դրվագը: Շատ եմ ափսոսում: Նրան մաղթում եմ առողջություն: Ահավոր վնասվածք էր: Շատ եմ ցանկանում, որ Կոուլմանը մնա ուժեղ եւ ինչքան հնարավոր է շուտ վերադառնա խաղադաշտ: Իհարկե, տհաճ է տեսնել այդպիսի դրվագներ ֆուտբոլում: Բայց վտանգը խաղի մի մասն է, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Իհարկե, այդպիսի ահավոր վնասվածքներին պատրաստ լինելու մասին չէ: Դժվար էր ենթադրել, որ այդ դրվագը կավարտվի այդպիսի ահավոր վնասվածքով»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

28-ամյա Կոուլմանը ոտքի կոտրվածք էր ստացել Ուելսի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։