11:40 4 ապրիլի, 2017Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը դուրս է եկել Սլավոնական համալսարանի արհեստական խոտածածկով մարզադաշտում ընթացող մինի ֆուտբոլի Հայաստանի 5-րդ առաջնության փլեյ-օֆֆ:
C խմբում ընդգրկված լրագրողները խմբային փուլն ավարտեցին առանց պարտության՝ 3 հաղթանակ եւ մեկ ոչ ոքի: C խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր է ապահովել նաեւ «Գրանդ Քենդին», որը դեռ մեկ խաղ ունի անցկացնելու: Այդ հանդիպումից է կախված, թե թիմերը որ տեղով դուրս կգան քառորդ եզրափակիչ:
Մյուս խմբերից փլեյ-օֆֆ են դուրս եկել «Սպիրիտ», «Փասարգադ», «Աբովյան» եւ «Ման Ռեդ» թիմերը:
Մինի ֆուտբոլի Հայաստանի առաջնություն, երրորդ տուր
A խումբ
«Փասարգադ» – «Սպիրիտ»` 1:4
«Կոտայք» - «Ֆալկոնս»՝ 1:5
B խումբ
«Արարատ» - «Աբովյան»՝ 2:3
«Ման Ռեդ» - «Անի Պլազա»՝ 8:0
C խումբ
«Շենգավիթ» – «Էսթինգ»՝ 4:0
Լրագրողներ - «Գրանդ Քենդի»՝ 0:0
Լրագրողներ - «Շենգավիթ»՝ 8:1
«Գրանդ Քենդի» – «Էսթինգ»
Ֆոտո՝ մրցաշարի մամուլի ծառայություն

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.