Մայամի. Եզրափակիչում՝ Ֆեդերեր - Նադալ

11:50   1 ապրիլի, 2017

Մայամիում ավարտին մոտեցող թինիսի «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի Ռաֆայել Նադալը:

Կիսաեզրափակիչում 35-ամյա շվեյցարացին 3 սեթում ուժեղ է գտնվել ավստրալացի Նիկ Կիրյոսից, իսկ Նադալը վստահ հաղթանակ է տարել իտալացի Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ: 

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը եւ Ռաֆայել Նադալն այս տարվա հունվարին հանդիպել էին նաեւ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում, որում շվեյցարացին հաղթել էր 5 սեթում:

Մայամի, տղամարդիկ, կիսաեզրափակիչ

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 5) – Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա) – 6:1, 6:5

Նիկ Կիրյոս (Ավստրալիա, 12) Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 4) – 6:7, 7:6, 6:7



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։