ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանի դիրքն անփոփոխ է

00:43   1 ապրիլի, 2017

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մարտի արդյունքներով, հրապարակել է համաշխարհային դասակարգման ապրիլյան աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի դիրքը մնացել է անփոփոխ: Նա 9-րդն է: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանի շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 67-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 70-ը, Գաբրիել Սարգսյանը՝ 86-ը:

ՖԻԴԵ, համաշխարհային դասակարգման աղյուսակ

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2838, Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2822, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2817, Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2811, Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 2803, Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2793, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2786, Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2783, Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2774, Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2772:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.