Մայամի. Ֆեդերերը դուրս եկավ կիսաեզրափակիչ

10:15   31 մարտի, 2017

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը թենիսի Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակիչում 3 սեթում հաղթեց Տոմաշ Բերդիխին: Մրցախաղը տեւել է 1 ժամ 57 րոպե եւ ավարտվել 6:2, 3:6, 7:6 հաշվով:

Կիսաեզրափակիչում 35-ամյա Ֆեդերերը կմրցի ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ, որն ուժեղ գտնվեց Ալեքսանդր Զվերեւից: Նախօրեին կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել էին իսպանացի Ռաֆայել Նադալն ու իտալացի Ֆաբիո Ֆոնինին:

Մայամի, տղամարդիկ, 1/4 եզրափակիչ

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 4) –  Տոմաշ Բերդիխ (Չեխիա, 10) - 6:2, 3:6, 7:6

Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա, 16) – Նիկ Կիրյոս (Ավստրալիա, 12) – 4:6, 7:6, 3:6

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 5) – Ջեկ Սոկ (ԱՄՆ, 13) - 6:2, 6:3

Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա) – Կեյ Նիսիկորի (Ճապոնիա, 2) - 6:4, 6:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։