Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում հաղթել է «Օռլանդոյին»՝ 114:106:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող Ռասել Ուեստբրուկը, որը նաեւ սահմանել է հերթական ռեկորդը: «Օկլահոմայի» առաջատարը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 57 միավոր: Նախկինում NBA-ում ոչ մի բասկետբոլիստի չէր հաջողվել թրիփլ-դաբլ գրանցել այդքան միավորներով: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Ջեյմս Հարդենին ու Ուիլտ Չեմբերլենին, որոնք թրիփլ-դաբլի հեղինակ էին դարձել 53-ական միավորով:
Սա Ռասել Ուեստբրուկի 38-րդ թրիփլ-դաբլն է այս մրցաշրջանում:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Ռասել Ուեստբրուկի 3 միավորանոց նետումը, որը հանդիպումը տեղափոխել էր լրացուցիչ ժամանակ:
NBA, կանոնավոր առաջնություն
«Սան Անտոնիո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 98:110 (33:17, 24:37, 20:30, 21:26)
«Ֆիլադելֆիա» – «Ատլանտա»՝ 92:99 (18:25, 25:27, 27:27, 22:20)
«Բոստոն» – «Միլուոկի»՝ 100:103 (24:24, 25:31, 28:25, 23:23)
«Տորոնտո» – «Շառլոտ»՝ 106:110 (19:22, 28:28, 27:16, 32:44)
«Նյու Յորք» – «Մայամի»՝ 88:105 (22:24, 19:25, 27:28, 20:28)
«Մեմֆիս» – «Ինդիանա»՝ 110:97 (38:24, 34:29, 24:26, 14:18)
«Նոր Օրլեան» – «Դալաս»՝ 121:118 (27:23, 36:28, 26:32, 32:35)
«Սակրամենտո» – «Յուտա»՝ 82:112 (14:34, 29:16, 24:28, 15:34)
«Օռլանդո» – «Օկլահոմա»՝ 106:114 (լրացուցիչ ժամանակ) (18:20, 31:24, 33:28, 20:30, 4:12)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։