Դրոգբան կխաղա ԱՄՆ-ում

11:20   29 մարտի, 2017

Կոտ դ՛Իվուարի հավաքականի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան կարիերան կշարունակի ԱՄՆ-ում:

France Football-ի համաձայն՝ 39-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել «Ֆինքս Ռայզինգ» ակումբի հետ, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի երկրորդ լիգայում:

Դրոգբայի նախորդ ակումբն էր կանադական «Մոնրեալ Իմփեքթը», որի կազմը նա լքել էր 2016-ի նոյեմբերին: «Ֆինքս Ռայզինգում» է խաղում նաեւ «Չելսիում» Դրոգբայի նախկին թիմակից Շոն Ռայթ Ֆիլիպսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։