ԱԱ-2018. Բրազիլիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով եւ ապահովեց ուղեգիր

09:33   29 մարտի, 2017

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը 3:0 հաշվով հաղթել է Պարագվայի թիմին: 

Տուրը հաղթական է ստացվել նաեւ Կոլումբիայի, Պերուի եւ Չիլիի հավաքականների համար:

Այս հաղթանակից հետո բրազիլացիները վաստակեցին 33 միավոր եւ դարձան առաջին հավաքականը, որն ապահովեց Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Երկրորդ տեղ բարձրացած Կոլումբիան ունի 24 միավոր: Ուրուգվայն ու Չիլին հավաքել են 23-ական միավոր, իսկ այս տուրում պարտություն կրած արգենտինացիները 22 միավորով նահանջեցին 5-րդ տեղ:

ԱԱ-2018, հարավամերիկյան գոտի, 14-րդ տուր

Բրազիլիա – Պարագվայ՝ 3:0

Ֆելիպե Կոուտինյո, 34, Նեյմար, 64, Մարսելո, 86

Չիրացված 11 մետրանոց՝ Նեյմար, 53 (Բրազիլիա)

Էկվադոր – Կոլումբիա՝ 0:2

Խամես Ռոդրիգես, 20, Խուան Կուադրադո, 34

Հեռացում՝ Լուիս Կայսեդո, 61 (Էկվադոր )

Պերու – Ուրուգվայ՝ 2:1

Պաուլո Գերերո, 34, Էդիսոն Ֆլորես, 62 – Կարլոս Սանչես, 30

Հեռացում՝ Ջոնաթան Ուրետա, 76 (Ուրուգվայ)

Չիլի – Վենեսուելա՝ 3:1

Ալեքսիս Սանչես, 4, Էստեբան Պարեդես, 7, 22 - Սալոմոն Ռոնդոն, 63

Չիրացված 11 մետրանոց՝ Ալեքսիս Սանչես, (Չիլի)

Բոլիվիա - Արգենտինա՝ 2:0

Խուան Արսե, 31, Մարսելո Մորենո, 52



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։