Խորվաթիան սենսացիոն պարտություն կրեց Էստոնիայից, հայ մրցավարի սպասարկած խաղում Վրաստանը հաղթեց՝ 5:0

22:20   28 մարտի, 2017

Ֆուտբոլի Էստոնիայի ազգային հավաքականն ընկերական խաղում սենսացիոն հաղթանակ տարավ խորվաթների նկատմամբ՝ 3:0: Հյուրերը հանդես եկան ոչ մարտական կազմով:

Վրաստանի հավաքականը 5:0 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ: Թբիլիսիում տեղի ունեցած այդ հանդիպումը սպասարկեց Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Բալիյանը:

Ընկերական հանդիպումներ

Էստոնիա - Խորվաթիա՝ 3:0

Սիիմ Լուտս, 1, Կոնստանտին Վասիլեւ, 81, Սերգեյ Զենյով, 84

Վրաստան - Լատվիա՝ 5:0

Ջանո Անանիձե, 18, 11մ, 77, Գեորգի Կվիլիտայա, 32, 68, Գեորգի Արաբիձե, 90

Ռուսաստան - Բելգիա՝ 3:3

Վիկտոր Վասին, 3, Ալեքսեյ Միրանչուկ, 74, Ալեքսանդր Բուխարով, 90+2 - Կեւին Միրալյաս, 17, 11մ, Կրիստիան Բենտեկե, 42, 45

Ալբանիա – Բոսնիա-Հերցեգովինա՝ 1:2

Բեկիմ Բալայ, 68 - Էդին Ջեկո, 7, 11մ, Սենադ Լուլիչ, 42

Մակեդոնիա - Բելառուս՝ 3:0

Ստեֆան Սպիրովսկի, 40, Գորան Պանդեւ, 61, 69



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։