20:41 27 մարտի, 2017Մարտի 23-25-ը Իսրայելի Ռիշոն Լե Ցիոն քաղաքում կայացել է բադմինտոնի Li Ning Israel Youth 2017 միջազգային մրցաշարի 8-րդ խաղարկությունը` մինչեւ 11, 13 եւ 15 տարեկանների համար:
Հայաստանը ներկայացրել են Էլեն Տիրատուրյանը (Մ13), Գայանե Մամաջանյանը (Մ15) եւ Սվետլանա Բոյաջյանը (Մ15), հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Աղջիկների զուգախաղում Գայանե Մամաջանյան-Սվետլանա Բոյաջյան զույգը, կիսաեզրափակիչում զիջելով բելառուսա-իսրայելական Հելի Նեյման-Վերոնիկա Տարուսավա զույգին, բավարարվել է բրոնզե մեդալով:
Խառը զուգախաղի եզրափակիչում Գայանե Մամաջանյանը հանդես է եկել Անգլիայի ներկայացուցիչ Տոբի Դիլնգհամի հետ: Նրանք մրցել են Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պրոկոպովիչ-Արտյոմ Նոսով զույգի հետ, որին զիջելով 21:17 եւ 21:8 հաշվով, արժանացել են արծաթե մեդալների:
Նշենք, որ մարզուհիները մրցաշարին ներկայացել են մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.