Արամ Ոսկանյանը գլխավորեց «Բանանցը»

17:44   27 մարտի, 2017

«Բանանցի» գլխավոր մարզիչի պաշտոնում Արթուր Ոսկանյանին փոխարինել է Արամ Ոսկանյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Երեւանի «Ալաշկերտից» հեռացած 41-ամյա Արամ Ոսկանյանի մարզչական շտաբում կընդգրկվեն Մանուկ Սարգսյանը, դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը եւ երկու մարզիչներ «Բանանցի» ակումբային համակարգից:

2015 թվականին Արամ Ոսկանյանը մի քանի ամիս գլխավորել էր «Բանանցը», հետո ընդգրկվել իսպանացի Տիտո Ռամալյոյի մարզչական շտաբում:

Մարտի 27-ին «Բանանցը» մարզում է անցկացրել Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։