Ղազախստանի հավաքականի կիսապաշտպան. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքը հաճելի չէր

14:45   27 մարտի, 2017

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի կիսապաշտպան Ազատ Նուրգալիեւը մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական խաղում Հայաստանի թիմից 0:2 հաշվով կրած պարտությունը, ինչպես նաեւ անդրադարձել է Ղազախստանի թիմի ինքնաթիռի արտակարգ վայրէջքին «Զվարթնոց» օդանավակայանում:

«Հանդիպումը հաջող էր սկսվել մեզ համար: Մեր թիմն ամբողջությամբ վերահսկում էր խաղի ընթացքը: Տղաներն ամբողջ ուժը ներդրել էին հաղթանակի համար, սակայն հետո տեղի ունեցավ հեռացումը: Մենք շարունակեցինք խաղալ, թեեւ դա շատ բարդ էր: Պաշտպանությունում թույլ տվեցինք սխալներ, որոնք անդրադարձան խաղի արդյունքի վրա: Ցանկանում եմ թիմի անունից ներողություն խնդրել երկրպագուներից: Հաջորդ խաղերում ազգային թիմը կփորձի հաղթել:

Ինչ վերաբերում է ինքնաթիռի արտակարգ վայրէջքին, իհարկե, դա հաճելի չէր՝ հատկապես հասկանալով, որ մեր հարազատներն անհանգստանում են մեզ համար: Սակայն հիմա ամեն բան լավ է, եւ մենք Ղազախստան կվերադառնանք այլ ինքնաթիռով»,- Ազատ Նուրգալիեւի խոսքը մեջբերում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականը Երեւանից Աստանա է վերադառնալու մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։