Դանի Բլինդը հեռացվեց Հոլանդիայի հավաքականից

01:24   27 մարտի, 2017

Դանի Բլինդը հեռացվել է ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս որոշումն ընդունել է աշխարհի առաջնության ընտրական խաղում Բուլղարիայի հավաքականից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո: Պաշտոնակատար է նշանակվել Ֆրեդ Գրիմը:

55-ամյա Բլինդը Հոլանդիայի թիմը գլխավորում էր 2015թ. հուլիսից: Այս ընտրական փուլում թիմը 5 խաղում վաստակել է 7 միավոր եւ A խմբի չորրորդ տեղում է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.