«Ռեալն» Իսկոյին բաց չի թողնի «Բարսելոնա»

09:12   27 մարտի, 2017

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի իսպանացի կիսապաշտպան Իսկոյին, որի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Marca-ի համաձայն՝ Արքայական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2024 թվականը՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով: Դա մոտ 3 անգամ ավելի է Իսկոյի այժմյան աշխատավարձից:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» պատրաստ է Իսկոյին առաջարկել տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, ինչպես նաեւ առաջարկն ընդունելու համար 20 միլիոն եվրոյի միանվագ վճարում:

«Ռեալի» հետ իսպանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։