Օրվա հանդիպումների անոնս

09:17   26 մարտի, 2017

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում մարտի 26-ին կավարտվի 5-րդ տուրը: E խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կընդունի Ղազախստանի թիմին:

Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը 3 միավորով նախավերջին տեղում է, Ղազախստանն ունի 2 միավոր եւ վերջինն է: Խմբի առաջատար Լեհաստանի հավաքականը (10 միավոր) կհյուրընկալվի երկրորդ տեղում ընթացող Չեռնոգորիայի թիմին (7): Ռումինիան (5) կընդունի Դանիային (6):

ԱԱ-2018, եվրոպական գոտի, 5-րդ տուր

E խումբ

Հայաստան - Ղազախստան՝ 20:00-ին

Չեռնոգորիա - Լեհաստան՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

Ռումինիա - Դանիա՝ 22:45

C խումբ

Ադրբեջան - Գերմանիա՝ 20:00

Սան Մարինո - Չեխիա՝ 20:00

Հյուսիսային Իռլանդիա - Նորվեգիա՝ 22:45

F խումբ

Անգլիա - Լիտվա՝ 20:00

Մալթա - Սլովակիա՝ 22:45

Շոտլանդիա - Սլովենիա՝ 22:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։