Մոուրինյոն ժամանել է Զագրեբ՝ Խորվաթիա - Ուկրաինա խաղին

19:44   24 մարտի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժամանել է Զագրեբ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Խորվաթիա - Ուկրաինա խաղին, հաղորդում է խորվաթական vecernji.hr-ն:

Ենթադրվում է, որ պորտուգալացի մասնագետի այցի նպատակը Խորվաթիայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի հետ բանակցելն է: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո:

Պերիշիչին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Լոնդոնի «Արսենալը», «Չելսին» եւ «Լիվերպուլը»:

Իսլանդիայի դեմ նախորդ ընտրական խաղում (2:0) ստացած կարմիր քարտի պատճառով Պերիշիչը չի մասնակցի Ուկրաինայի հավաքականի հետ խաղին, որը մարտի 24-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։