Կարեն Խաչանովը պարտվեց Մայամիում

00:58   24 մարտի, 2017

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն կրեց Մայամիի մրցաշարի առաջին շրջանում: Նրա մրցակիցն էր արգենտինացի Դիեգո Շվարցմանը:

2 ժամ 26 րոպե տեւած պայքարում 20-ամյա մոսկվացի հայ մարզիկը պարտվել է 4:6, 6:3, 6:7 (4:7) հաշվով: Համաշխարհային դասակարգման աղյուսակում 52-րդ տեղը զբաղեցնող Կարեն Խաչանովը կատարել է 12 էյս, թույլ է տվել 7 կրկնակի սխալ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։