Հայաստանի երիտասարդական թիմի կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը հոլանդական ակումբի հետ

19:12   23 մարտի, 2017

Գոռ Աղբալյանը երկարաձգել է պայմանագիրը «Հերակլեսի» հետ։ Հոլանդական ակումբի ղեկավարություը որոշել է երկրորդ շանս տալ 19-ամյա կիսապաշտպանին, որը վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը։ Պայմանագիրը մեկ տարով է, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է «Հերակլեսի» պաշտոնական կայքը։

Գոռ Աղբալյանն անցած ընտրական փուլում հրավեր էր ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից, իսկ «Հերակլես» էր տեղափոխվել «Հերենվենի» երիտասարդական թիմից անցած ամռանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։