Գեղարդ Մուսասի. Ես անակնկալ ունեմ Վայդմանի համար

16:44   23 մարտի, 2017

Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) խոսել է իր առաջիկա մրցակից ամերիկացի Քրիս Վայդմանի հետ մենամարտի մասին: Միջին քաշային կարգի մենամարտը տեղի կունենա UFC 210 մրցաշարում, որը կանցկացվի ապրիլի 8-ին ամերիկյան Բաֆալոյում:

«Վայդմանն ամուր ու փորձառու մարտիկ է, սակայն չի կարելի ասել, որ նա շատ լավն է: Նա մենամարտի դուրս կգա շատ վստահ, իսկ ես կլինեմ ավելի վստահ: Վայդմանն առաջ է շարժվելու եւ մտածում է, որ կարող է ճնշել ինձ, սակայն ես անակնկալ ունեմ նրա համար»,- Մուսասիի խոսքը մեջբերում է mmamania.com-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Վայդմանը UFC-ի նախկին չեմպիոն է եւ տիտղոսը նվաճել էր 2013-ին: Ամերիկացին խառը մենամարտերում անցկացրել է 15 մենամարտ, տարել 13 հաղթանակ, իսկ նախորդ 2 մենամարտերում պարտվել է: 2016-ին նա անցկացրել է մեկ մենամարտ եւ նոկաուտով պարտվել կուբացի Յոել Ռոմերոյին:

Գեղարդ Մուսասին նախորդ մարտն անցկացրել է նոյեմբերի 20-ին, երբ նոկաուտով հաղթանակ էր տարել ջամայկացի Յուրայ Հոլի դեմ ռեւանշ մենամարտում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։