NBA. Ռասել Ուեստբրուկը՝ յուրահատուկ ռեկորդի ու օրվա լավագույն դրվագի հեղինակ

11:41   23 մարտի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» տանը 122:97 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիային»: «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը հավաքել է 18 միավոր՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Ուեստբրուկը նաեւ դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ եւ սահմանել յուրահատուկ ռեկորդ: Նա NBA-ի առաջին բասկետբոլիստն է, որը թրիփլ-դաբլ է գրանցում առանց վրիպում թույլ տալու՝ 100 տոկոսանոց ցուցանիշով: Ամերիկացին խաղահրապարակում անցկացրել է 27 րոպե, դիպուկ կատարել 6 նետում ու 6 տուգանային հարված, գրանցել 14 փոխանցում ու 11 անգամ տիրել գնդակին:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Ռասել Ուեստբրուկի տպավորիչ փոխանցումը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր» – «Քլիվլենդ»՝ 126:113 (34:31, 39:28, 28:31, 25:23)

«Սակրամենտո» – «Միլուոկի»՝ 98:116 (24:25, 26:44, 25:21, 23:26)

«Օռլանդո» – «Շառլոտ»՝ 102:109 (27:21, 27:27, 28:29, 20:32)

«Բոստոն» – «Ինդիանա»՝ 109:100 (21:19, 28:23, 39:32, 21:26)

«Չիկագո» – «Դետրոյտ»՝ 117:95 (32:23, 27:30, 32:20, 26:22)

«Վաշինգտոն» – «Ատլանտա»՝ 104:100 (16:20, 24:26, 27:21, 37:33)

«Յուտա» – «Նյու Յորք»՝ 108:101 (26:34, 25:21, 21:20, 36:26)

«Օկլահոմա» – «Ֆիլադելֆիա»՝ 122:97 (29:22, 34:28, 32:20, 27:27)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։