14:08 22 մարտի, 2017Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը նախապատրաստվող Հայաստանի հավաքականի երկրորդ մարզման տեսանյութն ու լուսանկարները:
Նախօրեին կայացած մարզմանը մասնակցել էին 22 խաղացողներ, այդ թվում՝ մարտի 20-ին թիմին միացած Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականի մարզումը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանը, իսկ շվեյցարական «Լե Մոնի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը դեռ չէր միացել թիմին:
Հայաստան - Ղազախստան հանդիպումը մարտի 26-ին է եւ կմեկնարկի ժամը 20:00-ին:















The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.