Forbes. Մարզական ակումբների ամենահարուստ սեփականատերերը

21:12   21 մարտի, 2017

Forbes-ը ներկայացրել է մարզական ակումբների ամենահարուստ սեփականատերերի ցուցակը: Առաջին տեղում է «Լոս Անջելես Կլիպերս» բասկետբոլային ակումբի սեփականատեր Սթիվ Բալմերը: Նրա կարողությունը գնահատվում է 30 միլիարդ դոլար:

Լոնդոնի «Արսենալի» բաժնետեր Սթնելի Կրոնկեն 7.5 միլիարդ դոլարով 11-րդն է, իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին 7 միլիարդով 13-րդն է:

1. Սթիվ Բալմեր (30 միլիարդ դոլար)՝ «Լոս Անջելես Կլիպերս» (բասկետբոլ)

2. Մուկեշ Ամբանի (23,2 միլիարդ)՝ «Մումբայ Ինդիանս» (կրիկետ)

3. Փոլ Ալեն (19,9 միլիարդ)՝ «Սիեթլ Սիհոքս» (ամերիկյան ֆուտբոլ), «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» (բասկետբոլ)

4. Դիտրիխ Մատեշից (13,4 միլիարդ)՝ «Նյու Յորք Ռեդ Բուլս» (ֆուտբոլ), «Ռեդ Բուլ Ռեյսինգ», «Սկուդերիա Տորո Ռոսո» (ավտոարշավ)

5. «Ֆիլիպ Անշուտց» (12,5 միլիարդ)՝ «Լոս Անջելես Լեյքերս» (բասկետբոլ), «Լոս Անջելես Գելաքսի» (ֆուտբոլ)

6. Հասսո Փլաթների ընտանիք (11,2 միլիարդ)՝ «Սան Խոսե Շարքս» (հոկեյ)

7. Ռոման Աբրամովիչ (9,1 միլիարդ)՝ «Չելսի» (ֆուտբոլ)

8. Միխայիլ Պրոխորով (8,9 միլիարդ)՝ «Բրուքլին Նեթս» (բասկետբոլ)

9. Շահիդ Խան (8,2 միլիարդ)՝ «Ջեքսոնվիլ Ջեգուարս» (ամերիկյան ֆուտբոլ)

10. Միկի Արիսոն (8,1 միլիարդ)՝ «Մայամի Հիթ» (բասկետբոլ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։