Գեղամ Կադիմյանի վաստակած 11 մետրանոցը հաղթանակ է բերել «Զարյային»

13:02   20 մարտի, 2017

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Լուգանսկի «Զարյան» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Վոլինի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականից դուրս մնացած 24-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանը հյուրերի կազմում փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին, իսկ խաղի վերջին րոպեին վաստակել է 11 մետրանոց հարված, որի իրացումով «Զարյան» խփել է հաղթական գոլը:

«Զարյան» 40 միավորով երրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական, որը շուտով կսկսի պատրաստվել Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը: 

Տեսանյութում 11 մետրանոցի դրվագը՝ 4:55-ից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։