Ժոզե Մոուրինյո. Եվրոպայի լիգան առաջնային է

13:46   20 մարտի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ այս մրցաշրջանում Եվրոպայի լիգան ամենակարեւոր մրցաշարն է իր թիմի համար:

«Ավելի լավ է հաղթել Եվրոպայի լիգայում, քանի որ դա կտա Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք: Դա նաեւ պատվավոր տիտղոս է, որը նվաճելով կարող ենք նաեւ պայքարել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար:

Հնարավոր է, որ մենք չենք հաղթի Եվրոպայի լիգայում: Այդ դեպքում պետք է փորձենք չորրորդ տեղը գրավել Պրեմյեր լիգայում: Դա փորձեցինք անել «Միդլսբրոյի» դեմ խաղում, որում բացակայում էին մի քանի խաղացողներ, սակայն թիմը ցուցադրեց հրաշալի նվիրվածություն: Դա կարեւոր հաղթանակ էր, որ մեզ թույլ տվեց շարունակել պայքարը չորրորդ տեղի համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը լինելու է բելգիական «Անդերլեխտը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։