ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ, «Մոնակոն»՝ առանց խնդիրների

01:54   20 մարտի, 2017

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում «Մոնակոն» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Կանին», իսկ փարիզյան ՊՍԺ-ն տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ: Փարիզում բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:

«Մոնակոն» 71 միավորով առաջատարն է եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում ընթացող ՊՍԺ-ին:

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Կան» - «Մոնակո»՝ 0:3

Կիլիան Մբապե, 13, 81, Ֆաբինյո, 49 (11մ)

ՊՍԺ - «Լիոն»՝ 2:1

Ադրիոն Ռաբիո, 34, Յուլիան Դրաքսլեր, 40 – Ալեքսանդր Լակազեթ, 6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։