«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց եւ բարձրացավ 5-րդ տեղ

17:51   19 մարտի, 2017

Անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Միդլսբրոյի» նկատմամբ եւ լքեց 6-րդ տեղը, որից չէր կարողանում հեռանալ վաղուց:

Առանց Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Անդեր Հերերայի եւ Ուեյն Ռունիի խաղացող մանչեսթերցիներից աչքի ընկան բելգիացի Մարուան Ֆելաինին ու անգլիացի Ջեսի Լինգարդը, որոնց գոլերին «Միդլսբրոն» պատասխանեց 77-րդ րոպեին, սակայն ավելացված ժամանակում հյուրերը խփեցին եւս մեկ գոլ: Խաղի վերջակետը դրեց էկվադորցի պաշտպան Անտոնիո Վալենսիան, որն աչքի ընկավ դաշտի տերերի դարպասապահ Վիկտոր Վալդեսի կոպիտ սխալից հետո:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հայտավորվել էր Ժոզե Մոուրինյոյի թիմի փոխարինողների թվում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» շրջանցեց այս տուրում պարտություն կրած Լոնդոնի «Արսենալին» եւ 52 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Միդլսբրո» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3

Ռուդի Գեստեդե, 77 – Մարուան Ֆելաինի, 30, Ջեսի Լինգարդ, 62, Անտոնիո Վալենսիա, 90+3

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Ֆիլ Ջոնս, Էշլի Յանգ, Մայքլ Կարիկ, Մարուան Ֆելաինի, Ջեսի Լինգարդ (Անտոնի Մարտիալ, 80), Խուան Մատա (Մարկոս Ռոխո, 69), Մարկուս Ռեշֆորդ (Մատեո Դարմիան, 90+5):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։